Թումո-ն հայտարարում է նոր ծրագրի մասին
Կրթություն, գիտություն
15:27 17/05/2018
Հայաստան

Թումո-ն հայտարարում է նոր ծրագրի մասին

Կրթության և գիտության նախարարությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնում են համատեղ ծրագիր՝ «Նոր սերնդի կրթություն» հարթակը:

Կենտրոնից մանրամասնում են՝ այն քննարկումների բաց ֆորում է, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի համար հնարավորություն կստեղծի ներկայացնելու ու քննարկելու կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:

«Նոր սերնդի կրթություն» հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների հայտնաբերումը: Հարթակի աշխատանքների մեջ նաև կներգրավվեն միջազգային հեղինակավոր մասնագետներ՝ իրենց տեսակետներն արտահայտելու գործընթացի ու կրթության զարգացման հնարավոր ուղղությունների մասին:

«Թումոյում մենք հավատում ենք, որ մեր երկրում բոլորը կարող են ստանալ լավագույն կրթությունն աշխարհում։ Կառավարության նոր թիմի հետ շփումները  ցույց տվեցին, որ այդ նպատակի իրականացումը ավելի մոտ է, քան երբևէ: Ունենալով համապատասխան փորձառություն և ռեսուրսներ` մենք անցնում ենք գործի», - նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը:

Հարթակի աշխատանքը կընթանա երկու քայլով`

Քայլ 1-ին․ Խորհրդակցություններ ու ճանապարհային քարտեզի նախագծում

Քայլ 2-րդ․ Ծրագրի մշակում

Առաջին բաց քննարկումը տեղի կունենա մայիսի 26-ին: 

Placeholder
Թումո-ն հայտարարում է նոր ծրագրի մասին