Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մտահոգիչ է, որ նախարարն առանց ճշտված տեղեկությունների, կանխակալ բացասական կարծիք է ստեղծում». հայտարարություն
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է. «Մասնավորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։ Ուստի առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից: Նախարարի հայտարարությունները և գնահատականները պետք է հնչեն միայն ուսումնասիրությունից հետո և հնչեն միայն հարցի առարկա Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ, այլ ոչ ընդհանրական՝ «Այբ»-ի։
Մտահոգիչ է, որ նախարարն իր ընդհանրացված հայտարարությամբ, առանց ճշտված տեղեկությունների, կանխակալ բացասական կարծիք է ստեղծում «Այբ»-ի ողջ գործունեության և համայնքի անդամների վերաբերյալ։
Հորդորում ենք ապագայում զերծ մնալ վիրավորանքներից, անձանց պատիվն ու արժանապատվությունն արատավորելուց, ինչպես նաև հանրային այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են ստվեր նետել մասնագիտական եզրակացությունների վրա»։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։