Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը զսպվածության կոչ է անում
Կրթություն, գիտություն
13:52 24/05/2018
Հայաստան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը զսպվածության կոչ է անում

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք:

«Սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն և հերյուրանքներ տարածելու փոխարեն բոլորին հորդորում ենք ՇՊՀ-ին առնչվող և իրենց հուզող հարցերը տեղափոխել գործնական և իրավական հարթություն:

Տեղեկացնում ենք նաև, որ Շիրակի պետական համալսարանում բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով և օրենքի տառին համապատասխան: Պատրաստ ենք լսելու ցանկացած կառուցողական առաջարկ՝ ի նպաստ համալսարանի զարգացման»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

 

Placeholder
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը զսպվածության կոչ է անում