ԿԳ նախարարի մեկնաբանությունները  «Այբ»-ի հետ կապված մեզ բոլորիս խորապես զարմացրել են. Դավիթ Յան
Կրթություն, գիտություն
16:09 25/05/2018
Հայաստան

ԿԳ նախարարի մեկնաբանությունները «Այբ»-ի հետ կապված մեզ բոլորիս խորապես զարմացրել են. Դավիթ Յան

«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գրառմանը և հանձնարարականին։

«Ինձ համար «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամն իմ կյանումք կարևոր գործեր են։ Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, և նախորդ տարի որոշել ենք Հայաստանի և «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով:

Իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երևույթներ են։ Մենք մեծ հույսով հետևում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ: Սակայն ԿԳ նախարարի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաև «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրել են։

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես և Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:

Հուսով ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,- գրել է Դավիթ Յանը։

Placeholder
ԿԳ նախարարի մեկնաբանությունները «Այբ»-ի հետ կապված մեզ բոլորիս խորապես զարմացրել են. Դավիթ Յան