ԿԳՆ-ում ունենք մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր. նախարար
Կրթություն, գիտություն
15:53 26/05/2018
Հայաստան

ԿԳՆ-ում ունենք մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր. նախարար

«Կրթության ոլորտում տարիներ շարունակ վեր են հանվել պրոբլեմները, բայց դրանց լուծումների առումով մենք բավականաչափ խնդիրներ ունենք»,- ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկած «Նոր սերնդի կրթությունը  հարթակի ձևավորումը 1-ին քայլ» բաց միջոցառումը ժամանակ իր ելույթում նշեց  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, երկու շաբաթվա իր գործունեության արդյունքում վերհանել է օպերատիվ լուծման անհրաժեշտ բազմաթիվ խնդիրներ։

«Ցանկանում ենք նոր գաղափարներ ներգրավել, այն էլ բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզներից սկսած մինչ հետբուհական կրթություն: Բոլոր օղակներում մենք լուրջագույն խնդիրներ ունենք: Վերջերս ուսումնասիրեցի միջին մասնագիտական ոլորտը, հասկացա, որ այստեղ էլ շատ ենք կաղում,  խնդիրները բազմազան են, որոնց լուծումները թույլ կտան կրթությունը կապել աշխատաշուկայի ու նորարարական ուղղությունների հետ»,- շեշտեց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ իրենց համար առաջնային է դպրոցների, բուհերի ապաքաղաքականացումը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխումը:

«ԿԳՆ-ում բյուջեն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ունենք մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր, որոնք զուտ այս կամ այն քաղաքական գործչի, գործադիր կամ օրենսդիր մարմնի աշխատասենյակից արված զանգի արդյունքում ստեղծված ծախերն են: Այդ կերպ ծախսված գումարները հասնում են հարյուրավոր միլիոնների»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:

Placeholder
ԿԳՆ-ում ունենք մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր. նախարար