Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
Կրթություն, գիտություն
12:00 07/06/2018
Հայաստան

Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները

Վաղը հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները։ Հայաստանյան բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվն այս տարի 4626 է, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 9737։

Միասնական քննությունները կմեկնարկեն  «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով։

Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց. ««Աշխարհագրություն» առարկայից վաղը քննություն կհանձնի 128, «Կենսաբանություն»-ից 542 և «Համաշխարհային պատմություն»-ից 34 դիմորդ»։

Նա ասաց, որ այս տարի հանրապետությունում գործելու է 15 քննակենտրոն՝ ի տարբերություն նախորդ տարվա 29-ի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԳԹԿ-ից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ շրջանավարտները թիվ այս տարի գրեթե կրկնակի պակաս է՝ կապված 12-ամյա կրթության անցման հետ։

Միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-8-ը:

Placeholder
Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները