ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
Կրթություն, գիտություն
18:59 11/06/2018
Հայաստան

ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան այս տարի ընդունվելու հայտ է ներկայացրել 462 դիմորդ։  Հետևելով ՀՊՏՀ-ի 2018-19 ուսումնական տարվա  բակալավրիատի դիմորդների շարժին, տեսնում ենք, որ համալսարանի վեց ֆակուլտետներից ոչ մեկում մրցակցություն չկա։

Ամենաշատ դիմում-հայտ ներկայացվել է «Ֆինանսական» ֆակուլտետի համար՝ 110 դիմում, սակայն նշենք, որ տվյալ ֆակուլտետն ունի 200 տեղ, որից 12-ն՝ անվճար։

Նույնքան տեղ ունեցող «Տնտեսագիտություն», «Հավապահական հաշվառում և հարկում» և «Կառավարում» ֆակուլտետներ ընդունվելու համար համապատասխանաբար դիմել են  80, 82 և 84 շրջանավարտ։

«Շուկայագիտություն» ֆակուլտետն այս տարի 81 տեղի համար ունի 66 դիմորդ, իսկ «Վիճակագրություն»-ը՝ 45 տեղի համար՝ 40 դիմորդ։

Նշենք, որ նախորդ տարի ՀՊՏՀ ընդունվելու համար հայտագրվել էր 1016 դիմորդ, որից ընդունվել էր 834-ը:

Placeholder