Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
Կրթություն, գիտություն
20:30 11/06/2018
Հայաստան

Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Դիմորդները վաղը միասնական քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նշված առարկայի քննությանը կմասնակցի 2234 դիմորդ։

Ինչ վերաբերում է նախորդ «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնականի արդյունքներին, նա ասաց, որ արդյունքները դեռևս հայտնի չեն․ դրանք հայտնի դառնալու օրը բողոքարկում կարող են ներկայացնել։

Հանրապետությունում այս տարի գործում է 15 քննակենտրոն։

 

Placeholder
Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից