Առողջապահական պարահանդեսում
Առողջություն
15:02 12/06/2018
Հայաստան

Առողջապահական պարահանդեսում

Նոր բերած հիվանդին ծանոթն է տեսնում, մտնում է հիվանդասենյակ ու.
- Վաայ, թքեմ երեսիդ ՄԵՋ… էս թքել ես փայտիկին, հա՞:

Միացրած սիստեման չի թողնում, որ շրջվեմ ու նայեմ տարօրինակ զույգին:
Հիվանդատեսը չի հանգստանում, մոտենում է ինձ, դեռ չհասած սկսում է.
-Մորքուր,  քե՞զ  ինչ է եղել:

Հետո հասնում է, նայում ենք իրար… հասկանում է, որ ինքն է մորքուրը ու գնում է: Ես պրծնում եմ թքաբանական զրույցից, իսկ մնացած ժամանակը ցածր ծիծաղւմ եմ,  ու ասեղը երակի մեջ ամեն ցնցման հետ իրեն ցավոտ պատեպատ է տալիս:

Երբ ազատվում եմ ասեղից, նայում եմ հիվանդին՝ լացած քիթմռութ, նույն գույնի «մայկա»:  Բժիշկը ասել է՝ հավանական է «խփի»:  Իսկ իրականում պարզ է ինչ է՝  եկել է շտապ օգնությունը, չափել է ճնշումը, բարձր է եղել, հետն էլ՝ ձեռքը ձգում է, ասել են՝ չէ, պիտի անպայման տանել հիվանդանոց:

Ի դեպ՝ եթե շտապ օգնությունը ասում է՝ պիտի անպայման տանել հիվանդանոց, ոչ ուրախացեք, ոչ էլ հուզվեք: Մի ուրախացեք, որովհետև եթե նույնիսկ ձեզ շտապօգնությունն է տանում հիվանդանոց, դա ամենևին չի նշանակում, որ անվճար է տանում՝ հիվանդանոցը իր սովորականը գանձելու է այսպես, թե այնպես:

Մի հուզվեք, որովհետև վերջերս դա  ու բժշկի դժգոհ դեմքը առողջապահական  քաղաքականության անքակտելի մաս են: Ամենայն հավանականությամբ՝ հիվանդանոցների ու շտապ օգնության միջև ներքին համաձայնության կա, հնարավոր է՝ «ատկատի», հնարավոր է՝ օրինական վճարի:

Դրա համար հենց շտապ օգնությունը գալիս է, ասում է՝ տանենք հիվանդանոց: Եթե չեք համաձայնվում «տաքսու» ծառայությանը, սրսկում են անալգին-դիմեդրոլ, մագնեզիում, թուղթ են տալիս ստորագրելու, որ հրաժարվել եք  գնալ ու գնում են:

Ես ստորագրում եմ թուղթը, հետո զանգում եմ բարեկամի, իրենց հետ եմ գնում հիվանդանոց:

Կասեք՝ չուզողությու՞ն:  Ասենք՝ գիտափորձ:

Ինչևէ: Լսում եմ հիվանդասենյակում բժիշկը ինչ է ասում: Իսկ ասում է ինչը այնպես, որ հիվանդին անպայման պահի հիվանդանոցում: Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական, մաքուր բի… առողջապահական քաղաքականություն:

Բերում են մյուս հիվանդին: Սա ավելի սիրուն է, բայց լացած դեմքը շորին չի հասցրել համապատասխանեցնել:  Գալիս է նույն բժիշկը, ասում է նույն բաները:

Կրկին զսպած հռհռոցից անզուսպ հազում եմ ու համենայն դեպս ջերմաչափ եմ դնում ստուգելու, ծիծաղելն է «օկ», թե լա... «նյութ» գրելը:

Ա. Ո. (համառոտ հրապարակախոսություն)

Placeholder
Առողջապահական պարահանդեսում