Պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կգնա դեկրետ
20:23 14/06/2018

Պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կգնա դեկրետ

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը պատմության մեջ առաջին ընտրված համաշխարհային առաջնորդն է, ով գնում է դեկրետ:  Լենտա.ռու-ն , հղում անելով Time-ին, գրում է, որ նորզելանդական   կառավարության  37-ամյա ղեկավարը վերադարձել է տուն՝ Օկլենդ, որպեսզի պատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամիս արձակուրդում կլինի՝ խնամելու երեխային:

Արդերնի հղիության մասին հայտարարվել էր հունվարին:

«Ես առաջին կինը չեմ, ով միաժամանակ աշխատում և խնամում է երեխային: Ես հասկանում եմ, որ իմ դրությունը յուրահատուկ է, բայց գիտեմ, որ մինչև ինձ էլ շատ կանայք են կարողացել համատեղել աշխատանքն ու մայրությունը: Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե կարողություններս եմ կորցրել»,- ասել էր նա ասուլիսում:

Ջասինդա Արդերնը Նոր Զելանդիայի վարչապետն է 2017 թվականի աշնանից:

Placeholder
Պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կգնա դեկրետ