Նախորդ տարի «Այբ»-ին հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել. Արայիկ Հարությունյան
Կրթություն, գիտություն
15:13 15/06/2018
Հայաստան

Նախորդ տարի «Այբ»-ին հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել. Արայիկ Հարությունյան

Նախորդ տարի «Այբ» հիմնադրամին Կրթության և գիտության նախարարությունից հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ներքին աուդիտի արդյունքներին:

Նախարարի խոսքով՝ այդ գումարը հետագայում ձևավորվել է որպես այս տարվա կանխավճար, իսկ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հանձնարարական է տվել՝ ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015 թվականին սկսած նախարարության գործունեությունը, որպեսզի տեսնեն, թե այդ գումարների փոխատեղումներն ինչպես են լինում. «Բացի այդ, խումբ կձևավորվի, որը մոնիթորինգի կենթարկի աուդիտի արդյունքները»:


 

Placeholder
Նախորդ տարի «Այբ»-ին հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել. Արայիկ Հարությունյան