«Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ
Կրթություն, գիտություն
14:30 15/06/2018
Հայաստան

«Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ

«Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից միասնական քննություն հանձնած Հայաստանի և Արցախի դիմորդների գնահատականներն արդեն հայտնի են։

Գնահատականների մասին Panorama.am-ին մանրամասներ ներկայացրեց Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը։

Նա հայտնեց, որ «Աշխարհագրության» քննությանը ներկա են եղել 136 դիմորդ, որոնցից անբավարար են ստացել 11-ը, 19-20  միավոր 14 դիմորդ։ Առարկայից միջին բալը կազմել 13,49։

«578 դիմորդ մասնակցել է «Կենսաբանություն» առարկայի քննությանը։ Միջին միավորը կազմել է 14,03,  անբավարար են ստացել 84 հոգի, 19-20 միավոր են ստացել 134 հոգի: Իսկ «Համաշխարհային պատմության» քննությանը ներկա են եղել 38 դիմորդ, որից կտրվել են  3 հոգի, 19-20 միավոր են հավաքել 5 հոգի։ Առարկայի միջին բալը 12,53 է կազմել»,- տեղեկացրեց Պարսամյանը։

Նշենք, որ 827 դիմորդ այսօր մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը։

Placeholder
«Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ