Պետդեպը վախեցրել է ամերիկացի երկրպագուներին ՌԴ-ում ահաբեկչական ակտերով ու ոտնձգություններով
Հասարակություն
12:48 16/06/2018
Աշխարհ

Պետդեպը վախեցրել է ամերիկացի երկրպագուներին ՌԴ-ում ահաբեկչական ակտերով ու ոտնձգություններով

ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է իրենց  այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել Ռուսաստան՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի գավաթի առաջնությանը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով  «Խորհրդային Սպորտ» -ին:

«Միջազգային լայնածավալ միջոցառումները, ինչպիսիք են Աշխարհի գավաթը, ահաբեկիչների համար շատ գրավիչ թիրախ են: Չնայած այն բանին, որ աշխարհի առաջնության ժամանակ անվտանգությունը կուժեղացվի, սակայն ահաբեկիչները կարող են փորձել հարձակվել մարզադաշտերի, երկրպագուների գոտիների, կայարանների և այլ հասարակական վայրերի վրա»,-ըստ աղբյուրի, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: 

ԱՄՆ իշխանությունները նաև նշել են, թե  Ռուսաստանում երկրպագուները կարող են ենթարկվել ոտնձգությունների, իրավապահ ու այլ մարմինների կողմից շորթումների ենթարկվել:

Համաձայն տեղեկատվության, ամերիկացիներն առաջատար են օտարերկրացիների մեջ՝ աշխարհի առաջնության խաղերի համար ձեռք բերված տոմսերի քանակով:

Placeholder
Պետդեպը վախեցրել է ամերիկացի երկրպագուներին ՌԴ-ում ահաբեկչական ակտերով ու ոտնձգություններով