Հիշենք նաև «Սիթիի» խտացրածները
Իրավունք
09:53 19/06/2018
Հայաստան

Հիշենք նաև «Սիթիի» խտացրածները

ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատնից գտած «բանակային հանածոյի»  քաղաքական, բարոյական, քրեական կողմերի բուռն քննարկումները չեն իջնում լրատվական ու սոցիալական թոփերից: 

Այսօր ԱԺ-ում կքննարկվի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Հետաքրքիր է՝ իսկ ինչ դիրքորոշում կբռնի ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում ընտանիքին պատկանող «Սիթիում» «զինվորի համար» խտացրած կաթ էին վաճառում:

Ճիշտ է՝ ակնհայտը բացահայտելուց ու «անհարմար»  հարցերից հետո Ալեքսանյանը հավաքել տվեց խտացրած կաթերը, ինչին ականատես էր եղել նաև panorama.am-ի թղթակիցը, և  ամեն առիթով ամեն լրագրողական հարցին ի պատասխան ասում էր՝ «Իսկ ճիշտը կգրե՞ք կաթի մասին, ուֆ, ուֆ, ուֆ…»:

Վաղուց ժամանակն է նաև Ալեքսանյանի՝ «զինվորի համար» խտացրած կաթերի մասին քննարկումները, իսկ ճիշտը գրելու ժամանակն անցավ:
 

Placeholder
Հիշենք նաև «Սիթիի» խտացրածները