«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անբավարար է ստացել 313 դիմորդ
Կրթություն, գիտություն
14:15 19/06/2018
Հայաստան

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անբավարար է ստացել 313 դիմորդ

Հանրապետությունում շարունակվում են միասնական քննությունները։ Դիմորդներն այսօր քննություն են հանձնել օտար լեզուներից։ Panorama.am-ը Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանից ճշտեց, որ 1953 դիմորդ քննություն է հանձնել անգլերեն,  78 դիմորդ գերմաներեն լեզուներից։

Ֆրանսերեն, իսպաներեն և պարսկերեն լեզուներից քննություն են հանձնել համապատասխանաբար 45, 2 և 1 դիմորդ։

Պարսամյանը տեղեկություն հայտնեց նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ֆիզիկա» առարկաների քննական արդյունքներից։

««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության մասնակցել է 2404 հոգի, անբավարար ստացել է 313 դիմորդ, 19-20 միավոր հավաքել են 152 հոգի, միջին բալը կազմել է 12,63: «Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 882 դիմորդ։ Անբավարար ստացել է 233, 19-20 միավոր հավաքել են 88 դիմորդ։ Միջին միավորը կազմել է 11,44»,- ներկայացրեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը։

Placeholder
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անբավարար է ստացել 313 դիմորդ