Զորակոչից տարկետում ստանալու մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ
Կրթություն, գիտություն
17:41 22/06/2018
Հայաստան

Զորակոչից տարկետում ստանալու մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը:

կԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ԿԳ և ՊՆ, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ:

ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հարցազրույցի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ որպես հիմնական մարտավարություն՝ որդեգրվել է անաչառության և սոցիալական արդարության պահպանման սկզբունքը:

«Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»,-ասել  է նախարարի տեղակալը:

Նշվում է,մրցույթի կազմակերպման նպատակով ձևավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար և բնագիտական ուղղություններով: Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ:

Placeholder
Զորակոչից տարկետում ստանալու մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ