Թիվ 19 պոլիկլինիկայում տնօրենի հրաժարականի պահանջով շարունակում են գործադուլը
Առողջություն
15:02 28/06/2018
Հայաստան

Թիվ 19 պոլիկլինիկայում տնօրենի հրաժարականի պահանջով շարունակում են գործադուլը

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանն ընդունել է թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցներին, ովքեր արդեն չորս օր է՝ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով  տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։

Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է բուժանձնակազմի՝ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ հանդիպման մանրամասները ու հետագա անելիքները։

Բուժաշխատողների խոսքով Կ. Բաբինյանը հորդորել է վերադառնալ բնականոն աշխատանքի և վստահեցրել, որ տնօրենի հետ նույնպես կհանդիպի՝ փոխզիջումային տարբերակ գտնելու նպատակով։

Աշխատակիցները, սակայն իրենց հերթին նշել են, որ պատրաստվում են շարունակել գործադուլը և իրենց համար ընդունելի կարող է լինել միայն տնօրենի հրաժարականը։

 

Placeholder
Թիվ 19 պոլիկլինիկայում տնօրենի հրաժարականի պահանջով շարունակում են գործադուլը