Երբ հիվանդը կլիենտ է
Առողջություն
13:35 30/06/2018
Հայաստան

Երբ հիվանդը կլիենտ է

Երբ հիվանդը կլինետ է,  հիվանդանոցը գնալով թատրոն է դառնում:  Դրամաներ, ցուցադրական  մենախոսություններ, …  լավ տեղեր, ծայրեր ու ետին տեղեր:  Կարծում եք կլիենտ վսեգդա պռա՞վ: Չէ եղբայր՝ պռավ-ը պռավայից է սկիզբ առնում, իսկ այժմ հիվանդը  կլիենտ է, որ իր հետ գլխացավանք է բերում:

…Տատն ասում է՝ սիրտս թուլանում է:  Այ տատ ջան, հիմա այնպիսի եղանակ է, որ բժիշկ-բուժքույրերի սրտերն էլ չեմ դիմանում:  Ինչ էիր ուզո՞ւմ:  Որ հիվանդասենյակը շոգից չտժժա, օդը չխեղդի,  ու առանց այն էլ հիվանդ սիրտդ, որ դեղերի ծանրությունն է հազիվ տանում,  չթուլանա՞:

Հեյ-հեյ, տատի:  Անվճար հիվանդասենյակում նորմալ պայմաննե՞ր ես երազում:

Ուղիղ չեմ հարցնում, թե չէ գիտեմ, այս տատերը  այլ դարի այլ դաստիարակություն ունեն, կասի՝ «Չէ բալա ջան, լավ է, մի անհանգստանա»:

Շտապ օգնությունները հիվանդ է, որ բերում են՝ վըզ-վըզ:  Ուր եք գնում իբր, գիտեք  կլիենտ չե՞ք դառնալու:

Գումար:  ՈՒ միևնույն է՝ միտեսակ վերևից հայացք՝  «էս հիվանդները»:

Ալերգիկ ես՝  ուրեմն նվնվան ես:
Դեղերից  թունավորում է՝ ուրեմն  հյուրասիրություն չգնահատող ես:
Դեղը ռեակցիա է տալիս՝ ուրեմն անհարմար կլիենտ ես, կամ էլ՝ «ոչինչ, կանցի»:

Հիվանդանոցը չգնալը մի վախ է, գնալը՝ երկու:  Մարդուց դառնում ես անլեզու կլիենտ:
Թատրոնի հանդիսատես՝ ինչ ուզենան, ցույց տան:

Ձգվեց հիվանդությունդ՝  չափերդ չես ճանաչում:  Ի՞նչ կասեն բժիշկ-կոլեգաները, որ բժիշկը չի կարողանում ճիշտ բուժումը գտնի՞:  Բա չե՞ս ամաչում, կլիենտ: Եկե՞լ ես մեր կոչումը հարամես կոլեգաների քմծիծաղոտ հայացքների տակ:

Հիվանդը մի աշխարհում է ապրում, բժիշկը լրիվ ուրիշ՝ բեմի վրա:  Դե հա՝ ամեն հիվանդի հիվանդությամբ որ ապրես, ուր կհասնի:  Դու բժշկի կերպարը պիտի պահես: Բեմի վրա:

Շտապ օգնության մեքենաները՝ վըզ-վըզ.  «Ուֆ,  էլի հիվանդ բերեցի»ն:

Աշխատավարձերը ուշացրել են, մեկին շատ հիվանդ է, մեկին՝ քիչ:
Աշխատավարձերը ուշացրել են, իսկ մարդիկ հիվանդանում են:
Ուր եք հիվանդանում: Չգիտե՞ք՝ ձեր մուծած գումարը իրենցը չի,  իրենք հիվանդի հավես չունեն:

Տատը գլխապտույտ ունի,  խնդրել չի սիրում, պատից բռնված գնում է միջանցքի մյուս ծայրում գտնվող զուգարան:

-Ուր ես գնում,-դժգոհում են սանիտարկաները:

Երևի երազում են, որ աշխարհում ոչ մի տատ չուզենա գնալ զուգարան:

Դժգոհ ու դանդաղ  օգնում են՝ մի բան լինի, իրենց վրա խոսակցություն կգա: Ով գիտի՝ գուցե ամենևին ոչ ավելորդ խոսակցություն, կարող է հիվանդին օգնելը նույնիսկ իրենց պարտականությու՞նն է:

-Ոչինչ, բալա, ես կգնամ,-ասում է տատը:

Սովոր չէ նեղություն տալու:  Չգնալ էլ չի կարող, ինչ անես՝ դեղ է, կաթիլային է, բնական պահանջ է:

Ոչ էլ տեսնում է դժգոհ դեմքերը: Բերում են հետ, ամպի ու երկնքի չափ շնորհակալ է լինում:

-Ինչ արեցի  որ, տատ…,-  ով սրտից թույլ է, այդպես է ընդունում է շնորհակալությունը:

Հեյ, տատ, տատ: Ինչ աշխատավարձ է ստանում սանիտարկան, որ քո պես բարությամբ գոնե  իր պարտականությունը դառը չհամարի:

Հեյ, կլիենտ տատ ջան: Գիտե՞ս սանիտարկաներին հիմա մայրապետ են ասում:
Քույրեր, մայրապետեր: Մնում է բժիշկներին  էլ մի համապատասխան անուն տան, ու  կլիենտին թվա, թե արքայության մեջ է հիվանդանոցում:

Տատի հիվանդապահը դուրս է եկել,  ուտելիք պատրաստի, գա:

Կաթիլային պիտի միացնեն: Տեսնում են տատը մենակ է, նոր բուժքրոջ են տալիս:  Որ սովորի երակ մտնել:  Սա թակալակար անողի պես ասեղը մտցնում է, հանում է, մտցնում է, հանում է…:

Տատի երակները թույլ են, մի  ամբողջ կյանք գործած ու քանդած թելի պես ուժը կորցրած:  Բայց ինչ պատկեր տատ են գործել այդ կյանքի ընթացքում.

Ամեն ծակելիս տատը հառաչը զսպում է:
-Ցավա՞ց, տատ,-հերթապահ հարցնում է բուժքույրը:
-Մի նեղվի, բալա, չի ցավում, հանգիստ եղի,- ասում է տատը:

Տատ, որքա՞ն է քո սպառողական զամբյուղը: Որքա՞ն է տվել քեզ այս պետությունը, որ զսպում ես հառաչդ:  Քոնը ախր, տատ, բժշկից ու բուքրոջից պակաս է, տատ:  Ու դու հիվանդ ես, տատ:  Բա քո «մունաթն» ուր է, ուր է դժգոհությունդ:

Ինչքա՞ն է  սպառողական զամբյուղդ, տատ, որ այս առողջապահական սպառողական հոգեբանության հետ չի էլ մրցակցում…  


Ա. Ո.

Placeholder
Երբ հիվանդը կլիենտ է