Արայիկ Հարությունյան. Ուսուցչի հեղինակության վերականգումն ազգային անվտանգության խնդիր է
Կրթություն, գիտություն
18:54 02/07/2018

Արայիկ Հարությունյան. Ուսուցչի հեղինակության վերականգումն ազգային անվտանգության խնդիր է

«Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ»,-ասել է ԿԳ  նախարար Արայիկ Հարությունյանը՝ դիմելով Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտներին:

ԿԳ նախարարության փոխանցմամբ, նա շեշտել է, որ նրանք ընտրել են ամենապատասխանատու մասնագիտությունը:

« Ուսուցչի  աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի նոր Հայաստանը. դպրոցից դուրս կգա  ազատ, անկախ, թե՞ կաղապարված քաղաքացի, քննադատող, վերլուծող, թե՞ անգիր անող աշակերտ: Սա նոր Հայաստանի ամենակարևոր խնդիրն է և այս իմաստով, ուսուցչի մասնագիտությունն իսկապես ամենակարևորն է»,-ասել է Հարությունյանը:

Նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի  վերաբերյալ  դժգոհություններն  և քննադատությունները շատ են: Նա վստահեցրել է, որ կրթության որակի բարելավման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու և այս համատեքստում պետք է դրական առաջընթաց արձանագրվի նաև մանկավարժական  համալսարանի որակի  ցուցանիշներում:

«Մենք համատեղ ուժերով պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը՝ կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումն  առանց չափազանցության ազգային անվտանգության խնդիր են»,- շեշտել է նախարարը:

Placeholder
Արայիկ Հարությունյան. Ուսուցչի հեղինակության վերականգումն ազգային անվտանգության խնդիր է