Բուքմեյքերական, կազինո, լոտո...  որոնք են տարբերությունները
Համայնապատկեր
18:08 10/07/2018

Բուքմեյքերական, կազինո, լոտո... որոնք են տարբերությունները

Մարդու համար, ով ոչ մեկը չի խաղում, դժվար է որոշել սրանց տարբերության նրբությունները, եթե նույնիսկ կարդա օրենքը: 

Կազինոյի մասով, երբ ասում են «կազինո», սովորաբար պատկերացնում են խոշոր խաղադրույքներ ու անպայման՝ բյուջեից յուրացումներ: 

Լոտոյի մասով, կարծես թե, մաթեմատիկան չի աշխատում՝  միշտ զարմացնում է, թե որքան մարդ է լոտո գնում, որ ավտոմեքենաներ բաժանելը մնում է շահութաբեր:

Բուքմեյքերական խաղադրույքները  համարվում են «ազնիվ»՝  սպորտ, ֆուտբոլ և նման բաներ:  Թեև՝  եթե նկատի ունենանք, որ ֆուտբոլ խաղում են ուրիշները,  անհասկանալի է և նման մոտեցումը ևս:

Վերջին երկուսը, կարծես թե, ընդունված է համարել, որ հիմնականում խաղում են աշխատավարձով: Դա մի կողմից ուրախացնում է՝ ուրեմն՝ մարդիկ ունեն աշխատանք ու ավելցուկով աշխատավարձ:

Եթե ոչ՝  մնում է խաղի մոլիությունը ու այստեղ հարթվում են տարբերությունները:

Տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ  Մեսրոպ Առաքելյանը  panorama.am-ին ցավ էր հայտնել, որ այդ ընկերությունների գրասենյակներում սպորտային խաղերը հետ են մղվել, դրանք կամաց-կամաց վերածվում են կազինոների, որտեղ կարելի է ժամեր անցկացնել, նաև շահումով խաղեր խաղալ:

Տնտեսագետը խնդիրներ է տեսնում  բուքմեյքերական ընկերությունների գործունեության մեջ։

Մի կողմից՝  գուցե և  արժե զբաղվել հասարակության ՝ «հեշտ փողեր աշխատելու»  սիրով, մյուս կողմից՝ բուքմեյքերականի դեպքում միայն «հեշտ փողը» չէ, ավելի շատ՝ «ես ասել էի, ես գիտեի,...»  սպորտից բան հասկանալու պահը:  

Մի կողմից՝ գուցե ընդհանրապես  արժե զբաղվել  բոլոր այն խաղերով, որոնք կարող են դառնալ մոլություն, մյուս կողմից՝  ինտերնետի դարում ինչպես փակել դրանք՝ անհասկանալի է:

Ու այստեղ  կանգնում է նաև այս  հարցը՝  ուր գնան փողերը՝  ՀՀ բյուջե, թե այլ երկրներ:

Նշենք, որ Հայաստանում գործող միայն  բուքմեյքերական ընկերությունները ընդհանուր առմամբ տարեկան ունենում են ավելի քան 120-130 մլն դոլարի շրջանառություն  և պետական բյուջե են վճարում 2 մլրդ դրամից ավելի հարկ:

Մեղմ հաշվարկով՝ ազգ-բուքմեյքերական ընկերություն:

Placeholder
Բուքմեյքերական, կազինո, լոտո... որոնք են տարբերությունները