Միասնական քննությունների երկրորդ փուլից 357 դիմորդ է կտրվել
Կրթություն, գիտություն
12:35 10/07/2018
Հայաստան

Միասնական քննությունների երկրորդ փուլից 357 դիմորդ է կտրվել

Միասնական քննությունների լրացուցիչ՝ երկրորդ փուլն ավարտվել է։ Այս փուլի համար հայտագրվել է 745 դիմորդ՝ որոնք քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,  «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաներից։

Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը Panorama.am-ին մանրամասներ ներկայացրեց երկրոդ փուլի արդյունքներից։

«Ամենաշատ՝ 313 դիմորդ քննություն է հանձնել  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, իսկ ամենաքիչ դիմորդներ եղել են «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը՝ ընդամենը 3»,- նշեց նա։

Երկրորդ փուլից կտրվել է 357 դիմորդ։

Ինչ վերաբերում է առաջին փուլից հետո ստացված բողոքարկումներին՝ ԳԹԿ-ից հայտնեցին, որ ստացվել է 92 դիմում, որից բովանդակային բողոքարկվածների քանակը 34 է։

Հիշեցնենք, որ միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվել էր 5087 դիմորդ, որից կտրվել էր 1125-ը։

Վարդան Պարասմյանը հայտնեց, որ հայաստանյան բուհեր ընդունվածների ամբողջական պատկերը հայտնի կլինի հուլիսի 15-ից հետո։

Առաջին և երկրորդ փուլերի գնահատականների արդյունքները ամբողջությամբ ներկայացված է ԳԹԿ-ից մեզ տրամադրված փաստաթղթում։

Placeholder
Միասնական քննությունների երկրորդ փուլից 357 դիմորդ է կտրվել