ԿԳ նախարար. Բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը
Կրթություն, գիտություն
18:36 17/07/2018
Հայաստան

ԿԳ նախարար. Բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը

Բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը, որի արդյունքում ակնկալում են ունենալ անկախ, ազատ, քննադատական և վերլուծող մտածողությամբ շրջանավարտ: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը:

ԿԳՆ հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԿԳ նախարարը նշել է, որ ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում՝ մասնավորապես, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, հանրակրթական ծրագրերի, դասագրքաստեղծ գործունեության, փոքրաթիվ դպրոցների կառավարման ուղղությամբ, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում:

Այս փուլի համար նա վերոնշյալ ոլորտից առանձնացրել է գյուղական համայնքների փոքրաթիվ դպրոցների արդյունավետ կառավարման խնդիրը, որի կարգավորման համար մշակվում է նոր մոդել՝ կրթամշակութային կենտրոնների ձևաչափով, որը հնարավորություն կտա գյուղական համայնքներում միաժամանակ մեկտեղել նախակրթարանի, դպրոցի և մշակութային կենտրոնի գործառույթները:

ԵՄ դեսպան Սվիտալսկին ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության համատեքստում  կարևորելով կրթության ոլորտին տրամադրվող աջակցությունը` շեշտել է, որ կրթական գերատեսչության ղեկավարությունից ակնկալվում է կոնկրետ ծրագրերի ներկայացում:

ԵՄ դեսպանն իր գոհունակությունն է արտահայտել կրթության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող  նոր կառավարության քայլերի առնչությամբ:


 

Placeholder
ԿԳ նախարար. Բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը