Ոստիկանությունը մտահոգիչ է համարում Երևանում  բնակարանային գողությունների թիվը
Իրավունք
20:22 18/07/2018
Հայաստան

Ոստիկանությունը մտահոգիչ է համարում Երևանում բնակարանային գողությունների թիվը

2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել են 3466-ը: Նման տվյալներ է այսօր հրապարակել Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ, 
սՎալերիյ Օսիպյանը նշել է, որ կան էական բացթողումներ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

 Ընդգծվել է , մասնավորապես, նախորդ տարիներին կատարված, անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, խուլիգանության և մի շարք այլ հանցատեսակների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Նշվել է, որ մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը:

Ոստիկանության պետը նշել է, որ հաջորդ ամփոփմանը, կախված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունից և մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման որակից, հետևություններ կարվեն ու կկայացվեն համապատասխան որոշումներ:


 

Placeholder
Ոստիկանությունը մտահոգիչ է համարում Երևանում բնակարանային գողությունների թիվը