Ռուս պրանկերները, ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան, Յունկերին հրավիրել են Երևան խորոված ուտելու
Հասարակություն
14:45 18/07/2018
Աշխարհ

Ռուս պրանկերները, ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան, Յունկերին հրավիրել են Երևան խորոված ուտելու

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը՝ Վովանը և Ալեքսեյ Ստոլյարովը՝ Լեքսուսը, հայտարարել են, որ ներկայանալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին հրավիրել են Երևան խորոված ուտելու, վերջինս համաձայնել է:

Բացի այդ պրանկերները շփվել են նաև Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Խոսակցությունների բովանդակությունից դատելով, որոնց ձայնագրություններն ունի Ռիա նովոստին, դրանք կայացել են Փաշինյանի ընտրվելուց կարճ ժամանակ հետո:

Յունկերի հետ զրույցում պրանկերները բողոքել են ԱՄՆ կողմից ճնշումից: Ի պատասխան եվրապաշտոնյան հայտարարել է, որ իրենք ստիպված են անընդհատ բացատրել Թրամփին, թե ինչպես է կառուցված աշխարհը:

«Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մենք պետք է վստահ լինենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում կատարվածը: Լավ է, ամե ինչ լավ է, հաջողություն եմ մաղթում»,- ասել է Յունկերը:

Պրանկերը նրան հրավիրել է Երևան, որտեղ հայկական հրաշալի «բարբեքյու» են պատրաստում, որը հայերն անվանում են խորոված: Նրանք Յուներին առաջարկել են խորոված պատրաստել Երևանի հրապարակում և ինքնատիպ հանրահավաք անել:

«Դա ևս վատ չի հնչում, կգամ մյուս տարի»,- պատասխանել է Յունկերը:

Մոգերինին պրանկերների հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունները լավ հարաբերություններ պահպանեն բոլոր գործընկերների հետ և ընտրություն չկատարեն միայն մի կողմի օգտին, որպեսզի չկրկնվի ուկրաինական սցենարը: Նա հավելել է, որ Բրյուսելը չի խնդրում բացառիկ պայմաններով բարեկամության մասին:

«Մենք գիտենք ու հասկանում ենք, որ դուք կարող եք բարեկամական ու գործընկերային հարաբերություններ ունենալ շատ երկրների հետ, պայմանով, որ ազատ կլինեք և կարող եք ինքնուրույն անել ձեր ընտրությունը»,- նշել է Մոգերինին:

Placeholder
Ռուս պրանկերները, ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան, Յունկերին հրավիրել են Երևան խորոված ուտելու