Գևորգ Գորգիսյանը՝ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ
Հասարակություն
19:29 30/07/2018
Հայաստան

Գևորգ Գորգիսյանը՝ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նոր տեղեկություններ է  հրապարակել «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ։

Լուսավոր Հայաստան կուսակցությունից ներկայացնում են.

«Գևորգ Գորգիսյանին տրամադրված տեղեկությունների համաձայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծեր: Բացի այդ, նրան տրամադրվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից երկաթուղային անցումների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերն ուռճացված են:

Ուստի պատգամավորը դիմել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին՝ պարզելու, թե ի՞նչ պատճառով և հիմնավորմամբ են փակվել վերոնշյալ կայարանները, ապամոնտաժվել գծերը, կատարվել նշված ծախսերը և կա՞ն արդյոք դրա համար իրավական հիմքեր»։

Պատգամավորի նախորդ հրապարակման մասին՝ այստեղ։

Placeholder
Գևորգ Գորգիսյանը՝ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ