Թուրքական համալսարանի ծրագրին կմասնակցեն նաև Հայաստանցի ուսանողներ
Կրթություն, գիտություն
19:34 01/08/2018
Տարածաշրջան

Թուրքական համալսարանի ծրագրին կմասնակցեն նաև Հայաստանցի ուսանողներ

Թուրքիայի Յունուս Էմրեյի համալսարանի ղեկավար պրոֆեսոր Շերեֆ Աթեշը հայտարարել  է, որ իրենք իրականացնում են «Թուրքերեն գրիր» անվամբ ծրագիր, որին մասնակցելու է 1000  երիտասարդ աղջիկներ և տղաներ։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ծրագրին մասնակցելու են, ԱՄՆ-ից, Հայաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Էստոնիայից, Պաղեստինից, Կուբայից և այլն։ Ընդհանուր առմամբ Թուրքիա են ժամանելու ուսանող 112 երկրից ։ 

Ուսանողները բացի թուրքերեն սովորելուց, ծանոթանալու են նաև Թուրքիայի պատմությանը։

Նշվում է, որ դասընթացներին մասնակցելու են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։

Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հաղորդում, թե քանի երիտասարդ է Հայաստանից մասնակցելու վերոնշյալ ծրագրին։

 

Placeholder
Թուրքական համալսարանի ծրագրին կմասնակցեն նաև Հայաստանցի ուսանողներ