Եգիպտոսում շնաձուկը սպանել է զբոսաշրջիկին
Հասարակություն
18:47 06/08/2018
Աշխարհ

Եգիպտոսում շնաձուկը սպանել է զբոսաշրջիկին

Չեխիայից 41-ամյա զբոսաշրջիկը, ով ընտանիքով հանգստանում էր Կարմիր ծովի ափին՝ Մարսա-ալ-Ալամ քաղաքից 20 կմ հյուսիս, մահացել է շնաձկան հարձակումից։ Լենտա.ռու  կայքը, հղում անում AFP-ին, գրում է, որ մահացածի մարմնի մնացորդները հայտնաբերվել են ափին։

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը լուծում է մահացածի մարմինը չեխական կողմին հանձնելու հարցը։ Չեխիայի ԱԳՆ-ն սպասում է եգիպտացի գործընկերների մեկնաբանություններին, որպեսզի չեխ զբոսաշրջիկների համար կազմեն  Եգիպտոսի հանգստյան վայրերում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ առաջարկություններ։

Մարսա-ալ-Ալամ քաղաքային խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա պահին Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը հետաքննում է դեպքը։

Նա նշել է, որ Մարսա-ալ-Ալամի ափերին լողալն անվտանգ է, բայց ջրասուզորդները, ովքեր լողում են արգելքից այն կողմ,  շնաձկների հարձակման վտանգի տակ են հայտնվում։

Placeholder
Եգիպտոսում շնաձուկը սպանել է զբոսաշրջիկին