Մեդուզայի կծելու հետևանքով երեխա է մահացել
Հասարակություն
15:00 11/08/2018
Հայաստան

Մեդուզայի կծելու հետևանքով երեխա է մահացել

Ֆիլիպիններում յոթամյա իտալացի երեխա է մահացել: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, աղջնակի մահվան պատճառ է դարձել թունավոր մեդուզայի կծածի հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիան:

Երեխան ընտանիքի հետ մեկնել էր Ֆիլիպիններ հանգստանալու, կծելու պահին նա ափին խաղալիս է եղել:

«Իմ աղջիկը շատ էր սիրում խեցիներ հավաքել, այդ պատճառով նա նստել էլ ափին ու սիրած գործով էր զբաղվում: Մենք վախեցանք, երբ լսեցինք  նրա ձայնը, բղավեց ցավից: Մենք տեսանք, որ նրա ոտքերն ու մեջքն ամբողջությամբ կապտել էին: Ափին ոչ փրկարարներ կային, ոչ էլ դեղատուփեր»,-պատմել է մայրը:

Կծելուց հետո մեկ ժամվա ընթացքում նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել աղջկան: Նրա մոտ ախտորոշվել է ալեգիկ ռեակցիա, որը հանգեցրել է իտալուհու մահվան:

Placeholder
Մեդուզայի կծելու հետևանքով երեխա է մահացել