Վտանգ կար, որ հայ-չինական բարեկամության դպրոցը կարող էր չբացվել. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
17:28 22/08/2018
Հայաստան

Վտանգ կար, որ հայ-չինական բարեկամության դպրոցը կարող էր չբացվել. ԿԳ նախարար

«Բացի չինարենի խորացված ուսուցումից, ըստ էության, այս պահին ոչնչով այս դպրոցը չի տարբերվի մյուս դպրոցներից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանը։

«Ինձ համար մի քիչ տարօրինակ է այդ մեծ աժիոտաժը, որ կա դպրոցի շուրջ, որովհետև մենք ունենք այլ դպրոցներ, որտեղ չինարենի ուսուցում կա, և ծնողներին կոչ եմ անում, որ եթե իրենց երեխաները այստեղ չընդունվեն, քանի որ դիմորդների թիվը շատ մեծ է, բայց հնարավորությունները՝ փոքր, կոչ կանեմ դիմել մյուս դպրոցներ։ Եթե չեմ սխալվում, այս պահին 6 դպրոց կա՝ չինարենի խորացված ուսուցմամբ։ Իսկ ծրագիրը հանրակրթական դպրոցի ծրագիր է լինելու»,-ասաց նա:

Նախարարը միաժամանակ տեղեկացրեց՝ դեռ հունիս ամսին վտանգ կար, որ դպրոցը կարող է չբացվել, սակայն չինական դեսպանատան հետ աշխատելով՝ հայկական կողմի նպատակ է սահմանել, որ ուսումնական հաստատությունը բացվի։ Դպրոցի բացվելու վերաբերյալ վերջնական որոշումը եղել է միայն օգոստոսին, ինչի պատճառով ընդունելությունը ձգձգվել է, և այսօր արդեն դպրոցի խորհուրդը նիստ կգումարի, որի արդյունքով ծնողները կկետեղականան՝ արդյոք իրենց երեխաներն ընդունվել են հայ-չինական դպչրոց, թե ոչ։

Անդրադառնալով ֆեյսբուքյան օգատերերից մեկի դիտողությանը, որ դպրոցի կառուցման համար պետք է երախտագիտության խոսքեր հնչեցնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Աշխատանքները նախորդ իշխանությունների ժամանակ է սկսվել, բայց ես չգիտեմ, թե ինչի համար պետք  է երախտապարտ լինել, ով ուզում է թող գնա երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին»։

Նախարարը շեշտեց, որ սա իրենց պարտականությունն է` խրախուսել նման հաստատությունների բացումը:

«Եթե պաշտոնյաները դա ցանկանում են որպես սխրանք ներկայացնել, ես կարծում եմ, որ դա վատ պրակտիկա է: Սա սխրանք չէ, սա մեր ամենօրյա գործն է, մեր առաքելությունն է՝ նպաստել կրթական ոլորտի զարգացմանը, և սա նման քայլերից մեկն է»,-ասաց նա:

Անդրադառնալով «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած հանդեսից արված լուսանկարներներին, որտեղ  տղա երեխաները իգական սեռի հագուստներ են կրում, իսկ  աղջիկներն էլ շպարված ենՀարությունյանը տեղեկացրեց, որ ինքը հանձնարարել է ուսումնասիրել դեպքը: «Ինձ նախնական ասել են, որ դա ուրախների և հնարամիտների ակումբի ներկայացում է եղել»,-ասաց նա:

Placeholder
Վտանգ կար, որ հայ-չինական բարեկամության դպրոցը կարող էր չբացվել. ԿԳ նախարար