Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից անազատության մեջ են այսօր միայն երեքը՝ Պավել Մանուկյանը և սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը։ Մյուս անդամների խափանման միջոց կալանավորման որոշումները փոխվել են և նրանք ազատ են արձակվել:
Panorama.am-ը հետաքրքրվեց Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանից, թե ի՞նչ տարբերություն կա Պավել Մանուկյանի ու ազատ արձակված մյուս մեղադրյալների հոդվածների միջև, որ իրեն բաց չեն թողնում։
«Առանձանապես որևէ բան չեմ կարող ասել, դատարանի հայեցողությունն է։ Վերջին անգամ նորից մերժել են, մի քիչ այլ հիմնավորումներ էր տվել դատարանը, բայց հետագայում կբավարարեն թե ոչ, դժվարանում եմ ասել»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, հիմնականում բոլորին նույն հոդվածներով են մեղադրանք առաջադրել, նաև նրանց, ում ազատ են արձակել, էական տարբերություն չկա, մեղադրանքի ծավալի մեջ էլ էական տարբերություն չկա։
«Այն, ինչ որ դատարանի հայեցողական լիազորությունն է, չեմ կարող ասել․ դատարանն է՝ որոշում է մեկին բաց թողնել, մյուսին պահել»,- հավելեց Հ. Բաղդասարյանը։
Մեղադրական եզրակացության համաձայն. Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014թ. մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, ինչպես նաև 17.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք , բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։