«Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշից». Փաշինյանը «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին
Կրթություն, գիտություն
17:55 31/08/2018
Հայաստան

«Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշից». Փաշինյանը «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին

Այսօր՝ գիտելիքի օրվա նախօրեին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին, մարզերում և Արցախում, ինչպես նաև մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրված աշակերտներին: Նրանք արժանացան մեդալների և հավաստագրերի։

«Ինչ-որ տեսնում և ինչի հետ առնչվում ենք կապված է կրթության հետ: Եթե չլիներ կրթությունը, չէր լինի աթոռը, կոշիկը, հագուստը, տեսախցիկները, ինտերնետը, տիեզերք թռչելը»,- ողջույնի խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով երեխքներին՝ նա ասաց. «Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշից, այլ ձեզանից է կախված: Նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծվի և յուրաքանչյուրը արձանագրի, որ Հայաստանում հնարավորի սահմանները ընդլայնվում են»։

Նշենք, որ այս տարի «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների մասնակիցների պատվիրակությունը բաղկացած է 34  երեխայից և պատվիրակության մեջ ընդգրկված են և «Մեղու 2017»-ի մեկ և «Կենգուրու 2018» -ի տասը բացարձակ հաղթողները և մրցույթներում լավագույն արդյունքները արձանագրած աշակերտները:

Placeholder
«Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշից». Փաշինյանը «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին