130 կիլոգրամանոց մոդելը՝ նորաձևության ամսագրի շապիկին
Աշխարհում
11:12 01/09/2018
Աշխարհ

130 կիլոգրամանոց մոդելը՝ նորաձևության ամսագրի շապիկին

Աշխարհի ամենաթմբլիկ մոդել Թեսս Հոլլիդեյը կիսամերկ հայտնվել է բրիտանական Cosmopolitan ամսագրի շապիկին։ Լենտա.ռու-ն գրում է, որ նրա հետ հարցազրույցը տպագրվելու է ամսագրի հոկտեմբերի համարում, մինչ այդ կայքում որոշ հատվածներ են ներկայացվել։

«Նա չի համապատասխանում գեղեցկության  չափանիշներին (ոչ մետաֆորիկորեն, ոչ բառացիորեն),  բայց նմանվելու օրինակ է»,- նշվում է հրապարակման մեջ։

The Independent-ը հրապարակել էր հարցազրույց նրա հետ, որտեղ աղջիկը պատմել էր, որ երկու անգամ սեռական բռնության էր ենթարկվել։

2017-ին Հոլլիդեյը դարձել էր #MeToo ակցիայի մասնակից, որն ուղղված էր սեռական բռնության դեմ։

Թես Հոլլիդեյը համարվում է նորաձևության ինդուստրիայում ամենածանրաքաշը. նա 130 կիլոգրամ է։ 2015-ին Թեսը պայմանագիր էր կնքել Milk Model Management ամենահեղինակավոր մոդելային գործակալության հետ։

Placeholder
130 կիլոգրամանոց մոդելը՝ նորաձևության ամսագրի շապիկին