Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը հստակեցված չէ
Նախօրեին Panorama.am-ն անդրադարձել էր ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի գաղտնալսված ու հրապարակված հեռախոսազրույցում հնչած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցին։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, բայց որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկի «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն պետք է ստանա դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի՝ արդարադատության նախարարի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն։
Panorama.am-ը դիմել էր արդարադատության նախարարություն՝ պարզելու, արդյո՞ք պատրաստվում է նախարար Արտակ Զեյնալյանը նման միջնորդություն ներկայացնել։
«ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը դեռ հստակեցված չէ. ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությունը հակասական է, գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ հարուցված է քրեական գործ, հետևապես այս փուլում կարգապահական վարույթ հարուցելը քննարկման փուլում է»,- հայտնեց արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։