ՃՈ պաշտոնյա. Սեպտեմբերի 21-ին զերծ մնացեք մեքենաներով փոքր կենտրոնում երթևեկելուց
Հասարակություն
12:52 18/09/2018
Հայաստան

ՃՈ պաշտոնյա. Սեպտեմբերի 21-ին զերծ մնացեք մեքենաներով փոքր կենտրոնում երթևեկելուց

Սեպտեմբերի 21-ին ժամը 10։00-ից սկսած Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները փակ են լինելու։ Հանրապետության հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց  Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։

«Ամիրյան փողոցը փակ է լինելու Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյան փողոցը՝  Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի անվան հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած։ Ամբողջությամբ փակ են լինելու Վազգեն Սարգսյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցները»,-մանրամասնեց Ն. Սարգսյանը։

Նրա խոսքով, ավելի հստակ տեղեկատվություն կհրապարակի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, իսկ մինչ այդ կոչ արեց նշված հատվածներից սեպտեմբերի 21-ի նախորդ օրը տեղափոխել, դուրս հանել կայանած տրանսպորտային միջոցները։

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում սեպտեմբերի 21-ին հնարավորինս զերծ մնալ տրանսպորտային միջոցներով Երևանի փոքր կենտրոնում երթևեկելուց»,-նշեց ՃՈ պաշտոնյա։

 

Placeholder
ՃՈ պաշտոնյա. Սեպտեմբերի 21-ին զերծ մնացեք մեքենաներով փոքր կենտրոնում երթևեկելուց