Ուսուցչին պետք է դարձնել ամենակարևոր մարդկանցից մեկը. Ռեժիսոր
Կրթություն, գիտություն
13:56 23/09/2018
Հայաստան

Ուսուցչին պետք է դարձնել ամենակարևոր մարդկանցից մեկը. Ռեժիսոր

«Առանց որևէ բան սովորելու, մտածելը վնասակար է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Կոնֆուցիոսի խոսքերը հիշեցրեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր  Ռուբեն Բաբայանը։

Նա ընդգծեց, որ սկզբից պետք է սովորել. «Կրթությունը, որը մենք անտեսել ենք  այս վերջին տասնամյակների ընթացքում, պետք է վերադարձնել, ուսուցչին պետք է դարձնել ամենակարևոր մարդկանցից մեկը»,- ասաց նա:

Ռ. Բաբայանը հույս ունի, որ այս ընտրությունները կլինեն վերջին ընտրություները, որոնք անցկացվում են դպրոցներում և դպրոցն իր արժանի տեղը  կգտնի։ 

«Եթե մենք բաց ենք թողնում ինչ- որ մի էտապ, ամենակարևոր էտապը՝ կրթական, չենք սովորեցնում դպրոցում, որ սովորելուց լավ բան չկա, ամբողջ կյանքը քեզ տրված է սովորելու համար, այլ դպրոցում ներմուծում  ենք ատելություն կրթության հանդեպ, վերջիվերջո ստանում ենք նման հասարակություն։ Մենք երբեք չենք ունենա քաղաքային, ազգային բնութագիր ունեցող քաղաքացի, եթե հիմքում չլինի այդ կրթական համակագը»,- նշեց ռեժիսորը:

Ռ. Բաբայանի խոսքով, ճիշտ արժեքային համակարգ կարելի է  ստեղծել այն ժամանակ, երբ մարդ ստանում է համապատասխան կրթություն, առանց կրթության դա հնարավոր չէ անել:

Placeholder
Ուսուցչին պետք է դարձնել ամենակարևոր մարդկանցից մեկը. Ռեժիսոր