ՇՊՀ նախկին դասախոսը աշխատանքի կվերադառնա
Կրթություն, գիտություն
13:44 25/09/2018
Հայաստան

ՇՊՀ նախկին դասախոսը աշխատանքի կվերադառնա

Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանը կվերադառնա բուհ՝ որպես դասախոս և Պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար։ Խորիկյանը Panorama.am հետ զրուցում հայտնեց, որ շահել է համալսարանի դեմ մարտին ներկայացրած հայցը։

«Դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի մեկ ամսից։ Բացի աշխատանքի վերականգնումից՝ կտրամադրվի հարկադիր պարապուրդի ժամանակ չստացած աշխատավարձս»,- նշեց դասախոսը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ռեկտոր ՇՊՀ-ի նախկին Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էին դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը։ Դասախոսները ազատվելուց հետո հայց էին ներկայացրել դատարան։ Համբարյանի հայցը բավարարվել էր դեռ հուլիս ամսին։

Նշենք, որ Սահակ Մինասյանի հրաժարականից հետո Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պարտականությունները կատարում է ուսումնական գծով պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Placeholder
ՇՊՀ նախկին դասախոսը աշխատանքի կվերադառնա