Արցախում զինծառայող է մահացել
Քաղաքական
10:41 27/09/2018
ԼՂՀ

Արցախում զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Placeholder
Արցախում զինծառայող է մահացել