Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ս. Գևորգ զորավարի տոնի առթիվ սրբի մասունքը կդրվի հավատացյալների խոնարհմանը
Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Ս. Գևորգ զորավարի տոնը: Այդ առիթով Ս. Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում գործում է Ս. Գևորգի անունը կրող չորս եկեղեցի՝ Նորագավիթում, Մասիսում, Մարմարաշենում և Կանաչուտում:
ԱՀԹ-ից հայտնում են, որ Ս. Պատարագը կսկսվի ժամը 10:30-ին:
Տոնի առթիվ սրբի մասունքակիր աջը կբերվի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի:
ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի
° Ժամը 10:30-ին Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի «Ոսկեկող Ավետարանը», որը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00:
° Ժամը 12:30-ին՝ հավարտ Ս. Պատարագի, կօրհնվի Նորագավիթի խորհրդանիշ հանդիսացող դեղձի բերքը: Այս տարի հյուրերին կմատուցվի նաև դեղձով փլավ:
° Ժամը 13:00-ին Նորագավիթի մշակույթի տան սաների մասնակցությամբ եկեղեցու բակում մեծ տոնախմբությամբ կնշվի սրբի տոնը:
ԱՀԹ Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցի
° Ժամը 10:00-ին եկեղեցի կբերվի Ս. Գևորգի մասունքը,
° Ժամը 10:30-ին կմատուցվի Սբ. Պատարագ,
° Ժամը 12:30-ին կկատարվի մատաղի օրհնության կարգ,
° Ժամը 13:00-ին կսկսվի համերգային ծրագիր,
° Ժամը 17:30-ին մասնակիցները մոմավառությամբ եկեղեցուց կշարժվեն դեպի Մարմարաշենի Ս. Գևորգ մատուռ, որտեղ կկատարվի Խաղաղական ժամերգություն: