Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև: Մրցաշարին մասնակցում էր 20 դատապարտյալ:
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավել են դատապարտյալներ Մ. Ենոքյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Կոստանյանը: Հաղթողները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով:
«Նման միջոցառումների կազմակերպումը միտված է բարելավելու ցմահ դատապարտյալների զբաղվածությունը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև բարձր պահելու առողջ մրցակցությունը»,-հայտնում են ծառայությունից։