Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին
Իրավունք
14:00 19/10/2018
Հայաստան

Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին՝ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ։ 

«Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին բարօրություն ու երջանկություն: Մասնագիտական տոնը ևս մեկ ցուցիչ է առ այն, որ ձեր աչալուրջ նվիրումը այդչափ կարևոր աշխատանքին պետության կողմից գնահատված է:

Ցանկանում եմ ընդգծել, որ, հանդիսանալով Արդարադատության նախարարության առանցքային օղակներից մեկը, ամենօրյա նվիրված ծառայությամբ դուք ոչ միայն կատարում եք ձեր մասնագիտական պարտականությունները, այլև ձևավորում եք հանրային ընկալում ամբողջ գերատեսչության հանդեպ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ և մաղթում ծառայողական առաջընթաց ու բարի ծառայություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Ա.Զեյնալյանը:

Placeholder
Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին