«Իրատես». Իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Իոնիսյանի բարձրաձայնումներին
Օրվա մամուլ
09:16 26/10/2018
Հայաստան

«Իրատես». Իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Իոնիսյանի բարձրաձայնումներին

«Իրատես» թերթը գրում է. «ՔՊ-ում և մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների և ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլև «սորոսյան ընտանիքի»։

Մեր տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոնիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոնիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։ Սորոսականները, սակայն, էլ ավելի են «կատաղած» գեներալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առիթով. վերջիններս հասկանում են, որ այդ նշանակմամբ սկիզբ է դրվում կադրային նոր քաղաքականության, ինչի դեպքում իրենք քիչ-քիչ կնոսրանան և ապագա կառավարությունում ու խորհրդարանում չեն ունենա այն տեղն ու դերը, ինչ ունեին հեղափոխության առաջին օրերին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Իրատես». Իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Իոնիսյանի բարձրաձայնումներին