Բելգիայում կորել են Քադաֆիի միլիարդները
Քաղաքական
12:00 30/10/2018
Աշխարհ

Բելգիայում կորել են Քադաֆիի միլիարդները

Բելգիական բանկերից անհետացել է լիբիացի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ունեցվածքի մի մասը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

Քադաֆիի ֆինանսական միջոցների հասանելիությունը սառեցվել էր 2011 թվականին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այդ ժամանակ BNP Paribas Fortis, ING, KBC, Euroclear Bank  բանկերում ավելի քան 14 միլիարդ եվրո է եղել։

Վերջին ութ տարիներին գումարների տոկոսները ավելացել են 3-5 միլիարդ եվրոյով, և հենց այդ միջոցներն են հանվել անհայտ անձանց կողմից։ Ենթադրաբար, գումարները գնացել են Լիբիայում պատերազմող խմբավորումներին։ Հետաքննություն է սկսվել։


 

Placeholder
Բելգիայում կորել են Քադաֆիի միլիարդները