Օտար լեզու սովորելու լավագույն տարիքը
Կրթություն, գիտություն
09:15 06/11/2018
Աշխարհ

Օտար լեզու սովորելու լավագույն տարիքը

Օտար լզվի տիրապետելու ամենաշատ շանսերն ունեն նրանք, ովքեր ուսուցումը սկսել են 10 տարեկանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, պարզել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները։ Հետազոտությունը հրապարակվել է Cognition ամսագրում։

Գիտնականները մշակել են տեղեկատվության անալիզի համակարգչային մոդել, որը հավաքվել է տարբեր ազգության և տարիքի՝ 10-ից 70 տարեկան,  670 հազար մարդուց։ Արդյունքում պարզվել է, որ օտար լեզվի քերականությունը լավագույն կերպով յուրացվում է  մանկության և անչափահաս տարիքում։ Ընդ որում 18 տարեկանից հետո արագ սովորելու ունակությունը պահպանվում է, սակայն լեզուն կրողի մակարդակի հասնելն ավելի բարդ է դառնում։

Հետազոտողները նշում են, որ այս օրինաչափությունը բացատրվում է ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալ-մշակութային գործոններով, որոնք ազդում են անհատի զարգացման վրա։

Placeholder
Օտար լեզու սովորելու լավագույն տարիքը