Ընտրություններին մասնակից ուժերը ԿԸՀ ցուցակները պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը
Քաղաքական
21:44 11/11/2018
Հայաստան

Ընտրություններին մասնակից ուժերը ԿԸՀ ցուցակները պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) տրամադրմանն առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը:

ԿԸՀ-ից հայտնում են, որ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ն, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:

Հայտերը ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով, որը ներբեռնման հնարավորությամբ տեղադրված է հանձնաժողովի կայքում:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն ներկայացված հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Placeholder
Ընտրություններին մասնակից ուժերը ԿԸՀ ցուցակները պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը