Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Օրվա թեմա
11:30 15/11/2018
Հայաստան

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի (Զանգերի հատվածում), Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝
100մ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Placeholder
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է