Մենք կովի կողմից ենք
Տնտեսություն
16:56 21/11/2018
Հայաստան

Մենք կովի կողմից ենք

Նոր կառավարություն
Նոր գյուղնախարար
Նոր բնապահպանության նախարար
Նոր արդարադատության նախարար
Արարատի նոր մարզպետ

Դիմում եմ ձեզ

Կոկորդիլոսաբուծարանի ծրագրի բիզնես-տերը (Khachatur John Sargsyan)  մեղադրում է, թե՝ «օրենքի տառին համապատասխան» գործում ենք, հին իշխանությունները թույլ են տվել, որ կոկորդիլոսաբուծարան լինի Արարատի մարզում, իսկ մենք համաձայն չենք կոկորդիլոսաբուծության:

Էդ էլ չլինի «հերվանը», երբ Սյունիքի մարզպետը որոշել էր Իրանին  հողեր հատկացնել՝ ոչխարներ արածեցնելու համար: Իրանցիները ափսոսում էին իրենց հողերը կոռոզիայի ենթարկեն, նման պայմանավորվածություն էին ձեռք բերել: Panorama.am-ը այդ օրերին քրքրում էր իրանական մամուլը, տեսնում ենք պայմանագրի մասին, թարգմանում նյութը, հարցումներ ուղարկում նախարարություններին ու մարզպետին…: Ու գնաց թեման:

Գնաց այնքան, որ կանգնեց: Ճիշտ է՝ որոշ  սիրառատ «դիվանագետներ» ասում էին . «Սյունիքի մարզի հողը առանց այն էլ վատն է, թող արածեցնեն, էլի»…  հարցերն ու զարմանքը մնում էր՝ դե որ արածեցնել հնարավոր էր, ինչու մենք մեր ոչխարները չունենանք, արածեցնենք:

Հիմա Արարատի մարզպետի մոտեցումն է:  Ինչով է ոգևորված մարզպետը,  երբ  լրիվ ուրիշ, կոկորդիլոսային բնավորությանը անհարիր Հայաստանի կլիմայում՝ շոգ ամառ-ցուրտ ձմեռ,  ու Արարատի քիչ թե շատ մշակովի հողերում ուզում է «վաու» ծրագիր իրականացնել՝ այն է՝ աֆրիկյան կոկորդիլոսներ բուծել: 

Սևանը ճահճացավ, Երևանը անապատացավ, ձուն ներմուծում ենք, հող մշակող չկա, մշակվող հող չկա,…  մեզ կոկորդիլոսնե՞րն էին պակաս: Մի քանի տարի առաջ գյուղնախարարը  ինքնաբավ տնտեսությամբ Հայաստան էր խոստանում: Մի ասեք՝ նա ուրիշ նախարար էր, սա՝ ուրիշ: Հայաստանը նու՞յնը չի, ծրագրերը շարունակակա՞ն չեն:

Եթե ծրագրերը շարունակական չեն, ինչո՞ւ հենց կոկորդիլոսի ծրագիրը նոր կառավարությունը ժառանգեց հնից:

«Բադասխանի» ենք սպասում:

Նոր կառավարությունը հորդորում է կով պահել, գործարարը՝ կոկորդիլոս:  Մենք կովի կողմից ենք. Ի վերջո՝  նախկին վարչապետերից մեկը սովորեցրել է կովը ինչպես պիտի ճիշտ կթել…

 

Placeholder