ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին երկարաձգել տրամադրված  վարկի օգտագործման ժամկետը
Տնտեսություն
18:37 27/11/2018
Հայաստան

ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին երկարաձգել տրամադրված վարկի օգտագործման ժամկետը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար Հայաստանին տրամադրված  վարկի օգտագործման ժամկետը երկարաձգվելու համար, դրան զուգահեռ հարց է բարձրացվել, որ մարումները նույնպես հետաձգվեն նույն ժամկետով։  Այս մասին լրագրողներին հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

ԲԱղրամյանը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ այցելել էր ՀԱԷԿ,  ամփոփվել են 2018 թ ի ՀԱԷԿ ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները։ 

«Ընդհանուր կայանը եթե միշտ 2,4 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէնրեգիա է տվել, ընդհանուր վերազինման արդյունքում հույս ունենք, որ առնվազն 2,9 միլիարդի կհասնենք։ Այսինքն մոտ 500 միլիոն կիլովատ/ժամ ավելի էլեկտրաէներգիա կառաքի ատոմակայանը, որն ընդհանուր մեծածախ էլեկտրաէներգիայի սակագնի վրա, բնականաբար, ազդելու է և նվազեցնելու է մեծածախ սակագինը, արդյունքում նաև հնարավորություն է ստեղծելու առնվազն վերջնական սպառողների սակագների նվազմանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

ԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, որ իրենց օգնության ծրագիրը բաղկակցած էր 270 միլիոն դոլարի վարկից, 30 միլիոն դոլարի դրամաշնորհից, կնքվել է 204 միլիոն դոլարի պայմանագիր, բայց դա չի նշանակում, որ մնացած գումարները չեն պատրաստում օգտագործել։

«Կա ծրագիր, հաջորդական կետեր, այդ կետերով շարունակելու ենք պայմանագրերը կքնել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին երկարաձգել տրամադրված վարկի օգտագործման ժամկետը