Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր
Իրավունք
10:20 09/12/2018
Հայաստան

Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։

Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:

Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:

Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`

. (043) 512-116՝ Շիրակի մարզ.
. (043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ.
. (043) 513-116՝ Սյունիքի մարզ.
. (043) 506-116՝ Լոռու մարզ.
. (043) 507-116՝ Արագածոտնի մարզ.
. (043) 514-116՝ Տավուշի մարզ:

 

Placeholder
Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր