Դահուկորդ Միքայել Միքայելյանն ընդհանուր հաշվարկում երրորդ տեղն է գրավել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում
Սպորտ
12:50 10/12/2018
Հայաստան

Դահուկորդ Միքայել Միքայելյանն ընդհանուր հաշվարկում երրորդ տեղն է գրավել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում

Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվել է դահուկային սպորտի միջազգային մրցաշար: Հայտավորվածների թվում էր նաև մեր երկրի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Աշոցքցի 19-ամյա մարզիկը գերազանցել է սպասելիքները: Նա 10 կմ դասական ոճի մրցավազքում, մինչև 20 տարեկանների պայքարում, գրավել է երրորդ տեղը:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Միքայելը հաջողությունը զարգացրել է 15 կմ ազատ ոճի դահուկավազքում: Շնորհալի մարզիկը ընդհանուր պայքարում ճանաչվել է երրորդը, իսկ մինչև 20 տարեկանների մրցավեճում հավասարը չի ունեցել,  տարածությունն անցել է 36.30,9 ժամանակում՝ գրավելով առաջին տեղը և կանգնել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:

Սա Ֆինլանդիայում Միքայելի մասնակցությամբ չորրորդ  միջազգային մրցաշարն էր: Ուրախալի է, որ բոլոր մրցումներում նա լավ արդյունքներ է ցույց տվել: Նշանակում է՝  մրցումներին նախորդած ուսումնամարզական հավաքները նպատակին են ծառայել, որի արդյունքում Միքայելը աչքի է  ընկել կայուն  և հուսալի ելույթներով:

Placeholder
Դահուկորդ Միքայել Միքայելյանն ընդհանուր հաշվարկում երրորդ տեղն է գրավել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում