Ամերիկացին երեխաներին ասել է՝ Սանտա-Կլաուս գոյություն չունի և ձերբակալվել է
Իրավունք
09:00 11/12/2018
Աշխարհ

Ամերիկացին երեխաներին ասել է՝ Սանտա-Կլաուս գոյություն չունի և ձերբակալվել է

ԱՄՆ Տեխաս նահանգում ձերբակալել են կրոնական մոլեռանդի այն բանից հետո, երբ նա մի քանի երեխաների հայտնել է, որ Սանտա-Կլաուս գոյություն չունի։ 

Լենտա.ռու կայքը գրում է, որ Աարոն Ուրբանսկին և ևս երկու ակտիվիստ Կլիբերնում եկեղեցու մոտ են հավաքվել, որտեղ անցկացվել է մանկական միջոցառում։ Նրանք մոտեցել են երեխաներին և ասել, որ Սանտա-Կլաուս գոյություն չունի և հիշեցրել են, որ Հիսուս Քրիստոսը, ընդհակառակը, եղել է իրական մարդ։

Ոստիկանների խոսքով, եկեղեցու ղեկավարությունը մի քանի անգամ ասել է նրանց, որ հեռանան։ Երկուսը լքել են տարածքը, Ուրբանսկին մնացել է և շարունակել է երեխաներին մոտենալ։  Չի  հաղորդվում, թե ինչ պատիժ է սպասվում նրան։

Placeholder
Ամերիկացին երեխաներին ասել է՝ Սանտա-Կլաուս գոյություն չունի և ձերբակալվել է